«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն շարքից դուրս է եկել աջ կոճի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
28-ամյա իսպանացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Ալբերտոյի վերականգնման ժամկետների մասին չի հաղորդվում, բայց նա հաստատ բաց կթողնի առաջիկա մի քանի հանդիպումներ:
Ա Սերիայի 28-րդ տուրից հետո «Լացիոն» 49 միավորով 7-րդն է: