«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին այս ամառ կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա: Այս մասին հաղորդում է sportslens.com-ը:
Աղբյուրի համաձայն՝ ուելսցին հայտնվել է անգլիական երկու ակումբների ՝ «Վեսթ Հեմի» ու «Քրիսթալ Փելասի» ուշադրության կենտրոնում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաեւ այն մասին, որ Ռեմզին կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: