Անգլիական ԶԼՄ-երը հայտնում են, որ «Լիվերպուլը» բանակցություններ չի վարում «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի տրանսֆերի շուրջ:
Նախկինում կար տեղեկություն, ըստ որի ամռանը Ռեմսին կարող է վերադառնալ ԱՊԼ, իսկ հնարավոր ակումբների թվում էին «Վեսթ Հեմն» ու «Լիվերպուլը»:
Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ Ռեմսին մեծ հավանականությամբ ամռանը կհեռանա «Յուվեից»: Հիշեցնենք, որ նա 2008-ից 2019 թթ-ին հանդես է եկել «Արսենալի» կազմում:
Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: