«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին պատմել է՝ ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն օգնել նրան ադապտացվել թիմում։
«Բացի նրանից, որ Կրիշտիանուն անհավանական ֆուտբոլիստ է, նա նաև շատ լավ մարդ է, ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը։ Առաջին մարզումից հետո գնացի ճաշարան, ու նա ինձ առաջարկեց նստել իր հետ։
Մենք երկար խոսեցինք ու դա զարմացրեց ինձ, ես միանգամից թուլացա։ Կրիշտիանուն հիանալի մարդ է։ Նա սիրում է իր թիմակիցներին ու միշտ ներդնում է ողջ ուժերը մարզումների ժամանակ»,- ասել է Ռեմսին ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։