ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալը:
«Մենք կարող ենք հպարտանալ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Ես արդեն մոռացել եմ այն, ինչ տեղի ունեցավ չորս տարի առաջ:
Մենք արդեն կերտել ենք պատմություն և դուրս ենք թողել հիանալի «Բարսելոնային» մրցաշարից: Մենք ուրախ ենք։
Նեյմարն ու Մբապպեն ՊՍԺ-ի խաղացողներ են, նրանք հավերժ կմնան ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ», — Ալ-Խելայֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: