«Տոտենհեմն» ԱՊԼ-ի 22-րդ տուրում պարտվեց «Լիվերպուլին» (0:1):
Ժոզե Մոուրինյուի թիմը 4 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել. մինչ այս «Տոտենհեմը» ոչ-ոքի է խաղացել «Նորվիչի» հետ (2:2) և պարտվել է «Սաութհեմփթոնին» (0:1) ԱՊԼ-ում, ինչպես նաև ոչ-ոքի է խաղացել «Միդլսբրոյի» հետ (1:1) Անգլիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլում:
22 տուրից հետո «Տոտենհեմն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր: