«Միլանի» ու «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն բարձր է գնահատել «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի խաղային որակները:
«Բարելլան եվրոպական ֆուտբոլի լավագույն երեք կիսապաշտպաններից մեկն է: Նա շատ լավ է տեսնում է խաղադաշտը, դիմանում է խաղի բարձր տեմպին և ինքն է տեմպ տալիս խաղին: Նա ամեն ինչ ճիշտ է անում:
Բարելլան ընդունում է գնդակը, իսկ հետո այն նետում առաջ՝ հարձակումը սկսելու համար: Նրա գալով «Ինտերը» փոխվեց»,- մեջբերում է Կապելլոյին Football Italia-ն:




























































