NBA-ի նախկին խաղացող և «Բոլոր աստղերի» խաղի մասնակից Բարոն Դևիսը քննադատել է ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին, ով նախկինում իր հերթին քննադատել էր «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսին քաղաքական գործունեություն ծավալելու համար:
Իբրահիմովիչը Լեբրոնին խորհուրդ է տվել «չխառնվել» քաղաքականությանը և «անել այն, ինչ նա անում է լավագույնը»: Լեբրոնը պատասխանել էր ՝ ասելով, որ իր համար տարօրինակ է լսել Իբրահիմովիչի հայտարարությունները, ով 2018-ին MLS- ում «Լոս Անջելես Գելաքսիում» իր ելույթների ժամանակ նույնպես դիմում էր քաղաքական թեմաների: Մանրամասները՝ այստեղ։
«Զլատան, քեզ հեռու պահիր Լոս Անջելեսից: Գալքսին ամեն դեպքում վատ ակումբ է, և դու խցանի պես հիմար ես: Քեզ Զոհանի (ֆիլմի հերոս․ խմբ․) պես մի պահիր, վերադարձրու այդ կերպարը դերասան Ադամ Սենդլերին: Թող իսկական Թագավորը խոսի», — գրել է Դեյվիսը իր Twitter-ում: