Այսօր իր 65-րդ տարեդարձն է նշում Խորեն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից պարգեւատրվել է ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով:
Մելիքբեկյանը հայտնել է, որ ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանն առաջին անգամ է շնորհվում և առաջին դափնեկիրը հենց Հովհաննիսյանն է:
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՖՖ-ին. կարծում եմ՝ լավ կոլեկտիվ է հավաքվել: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահենք»,- ասել է Հովհաննիսյանը:


լուսանկարը՝ ՀՖՖ-ի