«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն թիմի մարզման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
26-ամյա կիսապաշտպանը բուժզննում է անցել, որից պարզ է դարձել, որ նա ձախ ազդրի քառագլուխ մկանի ջլի վնասվածք է ստացել։ Փետրվարի 19-ի առավոտյան ֆուտբոլիստը Բավարիայում վիրահատության է ենթարկվել։
Նշվում է, որ վերականգնումը կտևի 3 ամիս։ Ըստ ամենայնի, Տոլիսոյի՝ այս ամառ կայանալիք Եվրո-2020-ին մասնակցությունը հարցականի տակ է։