Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսսոյով հետաքրքրված է «Նյուքասլը»: Այս մասին հայտնում է historylelive.co.uk-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է ամռանը։ Այնուհետեւ նա կարող է անվճար տրանսֆերով տեղափոխվել «Նյուքասլ»:
27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մյուս հավակնորդներն են Մադրիդի «Ռեալն» ու «Լիոնը»: