Երևանում մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:
Երեկ կայացած առաջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է : Լեւոն Բաբուջյանին, Սամվել Տեր-Սահակյանը առավելության է հասել Զավեն Անդրիասյանի նկատմամաբ, իսկ Արման Փաշիկյանը հաղթել է Մամիկոն Ղարիբյանին:
Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Կանանց պայքարում Մարիա Գևորգյանը հաղթել է Աստղիկ Հակոբյանին, Սուսաննա Գաբոյանը՝ Մարիամ Մկրտչյանին, իսկ Նարե Առաքելյանը՝ Արփինե Գրիգորյանին:
Ոչ-ոքի են ավաևտվել Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան և Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան պարտիաները:
Այսօր կկայանան երկրորդ տուրի պարտիաները: