«Կրասնոդարը» քննարկում է լուրջ վնասվածք ստացած պաշտպան Քրիստիան Ռամիրեսին փոխարինելու մի քանի տարբերակ: Ցուցակում ընդգրկված են Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ֆաբիո Կոենտրաուն, որն այժմ խաղում է «Ռիո Ավեում», «Ասթոն Վիլլայի» պաշտպան Նիլ Թեյլորին և մի քանի այլ ֆուտբոլիստների: Այս մասին հայտնում է Чемпионат-ը:
Կոենտրաուն խաղում էր «Ռեալում» 2011-ից 2018 թվականներին, ինչպես նաև պաշտպանել էր «Բենֆիկայի», «Մոնակոյի», «Սպորտինգի» գույները: Թեյլորը «Ասթոն Վիլլայում» է 2017 թվականից, իսկ նախկինում խաղացել է «Ռեքսեմում» ու «Սուոնսիում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծնկի վնասվածքի պատճառով 26-ամյա Ռամիրեսը շարքից դուրս է եկել չորսից վեց ամիս ժամկետով: Քրիստիան խաղում է ցլերի կազմում 2017 թվականից: Այս մրցաշրջանում էկվադորցին բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդարի» հետ Ռամիրեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառը:
























































