«Բարսելոնան» հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Լուկաս Կլոստերմանով, հայտնում է sport.de-ն:
«Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հավակնում են 23-ամյա ֆուտբոլիստին: Կլոստերմանի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 35 միլիոն եվրո:
Գերմանացի պաշտպանը բավականին լավ անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը: Նա Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրել է 16 հանդիպում և աչքի ընկել մեկ խփած գոլով: