Չեխիայում շարունակվում է Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Եզրափակչի առաջին մասնակցի անունը հայտնի է դարձել։
Կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց դեմ մրցում էին Ռուսաստանի և Շվեդիայի Մ-20 հավաքականները։ Հիմնական ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով։ Օվերթայմում ռուսները կարողացան ևս մեկ տափօղակ ուղարկել մրցակցի դարպասը ու նվաճել եզրափակչի ուղեգիր։
Այս պահին ընթանում է կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը՝ Կանադա Մ-20 — Ֆինլանդիա Մ-20։