«Ալաշկերտ» է վերադարձել մակեդոնացի պաշտպան Ռիստո Միտրևսկին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երևանյան թիմի կազմում 18 հանդիպում անցկացրած 29-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Մակեդոնիան, Սերբիան, Իսրայելը, Խորվաթիան, Բոսնիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:
Միտրևսկին երևանյան թիմից հեռացել էր նախորդ տարվա հոկտեմբերին։