Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Ռոջեր Ֆեդերեր․ ընկած հանճարը, որ կանգնելու էր նորից ու նորից — Armsport.am
8.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Իռլանդիայի երրորդ լիգայի ակումբը ռեկորդային գումար է վաստակել անգլիական ակումբների միջև տրանսֆերից

    Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը

    Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի

    Կիմը հնարավոր է տեղափոխվի մեկ այլ գրանդ ակումբ

    Ֆլիկը ցանկանում է փորձառու ֆուտբոլիստին տեսնել Բարսելոնայում

    Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

    🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

    Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Իռլանդիայի երրորդ լիգայի ակումբը ռեկորդային գումար է վաստակել անգլիական ակումբների միջև տրանսֆերից

            Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը

            Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի

            Կիմը հնարավոր է տեղափոխվի մեկ այլ գրանդ ակումբ

            Ֆլիկը ցանկանում է փորձառու ֆուտբոլիստին տեսնել Բարսելոնայում

            Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

            🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

            Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Ռոջեր Ֆեդերեր․ ընկած հանճարը, որ կանգնելու էր նորից ու նորից

                  ArmSport-ի դիտակետում, ATP Tour, Australian Open, ԹԵՆԻՍ, Թոփ, Ուիմբլդոն
                  02.02.21 / 17:03
                  0

                  Ռոջեր Ֆեդերերի կարիերայի լավագույն տարիներն էին։ Խաղերից մեկում շվեյցարացու երկրպագուներից մեկը ցուցադրեց իր ստեղծարար պաստառը, որի վրա գրվածի հետ դժվար է չհամաձայնվել մինչև հիմա․

                  «Լու՜ռ, Հանճարն է գործի մեջ»։

                  Այս տողերը տարիների ընթացքում դարձան Ֆեդերերի բազմաթիվ այցեքարտերից մեկը։ Այն, որ նա հանճարեղ թենիսիստ է, գիտեն բոլորը։ Սակայն 2016 թվականին փորձագետները, երկրպագուներն ու ողջ թենիսային աշխարհը միակարծիք էր․ Ֆեդերերը, կարծես ավարտվում է։

                  Կան մարզիկներ, ում անունը ուղղակիորեն կապվում է որևէ մրցաշարի հետ․ Ռոնալդու-Չեմպիոնների լիգա, Նադալ-Ռոլան Գարոս։ Մեր հերոսի մրցաշարը Ուիմբլդոնն է։

                  2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Ֆեդերերը վնասվածք ստացավ։ Ծունկն էր։ Փետրվարին՝ փոքրիկ վիրահատություն ու վերադարձ կորտ։ Ամեն ինչ, կարծես, նորմալ էր։ Խոտածածկ կորտերում Ֆեդերերը խաղաց Շտուտգարտում՝ եզրափակչում պարտվելով Տիմին, իսկ Հալլեում՝ կիսաեզրափակչում Զվերևին։ Ուիմբլդոնում էլ նա գլխավոր ֆավորիտն էր ու գնում էր առաջ մինչև Միլոշ Ռաոնիչի հետ կիսաեզրափակիչ խաղի 3-րդ ժամի սկիզբը։

                  Վճռորոշ սեթն է, Ռաոնիչը հաղթում է 2-1։ Ֆեդերերի մատուցման գեյմում հաշիվը հավասար է՝ 40-40։ Ու հենց այդ որոշիչ միավորի խաղարկման ժամանակ Ֆեդերերն ընկավ բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստներով։

                  Առաջին իսկ հայացքից հասկանալի էր, որ սա սովորական սայթաքում չէր, որը հիմնականում լինում է խոտածածկ կորտերում։ Ակնհայտ էր, որ Ռոջերը հենց այդ պահին գիտակցեց, որ խնդիրը դարձյալ ծունկն է։ Այո՛, նա ընկած էր այն կորտում, որտեղ բոլորից շատ է հաղթել, որտեղ ապրել է կարիերայի ամենաերևելի դրվագները։ Բայց այս անգամ շվեյցարացուն բարդ րոպեներ են սպասվում Լոնդոնի կենտրոնական կորտում։

                  Ֆեդերերը պարտվեց Ռաոնիչին։ Նա չհեռացավ կորտից ժամանակից շուտ, պայքարեց մինչև վերջ, ինչպես միշտ է անում։ Ֆեդերերը կարիերայում ոչ մի անգամ կորտից վաղաժամ չի հեռացել՝ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ։ Պարտությունից օրեր անց Ֆեդերերը հայտարարեց, որ բաց է թողնելու մրցաշրջանի մնացյալ հատվածը։ Սա շոկային լուր էր բոլորի համար, քանի որ առջևում Ռիոյի Օլիմպիական խաղերն էին՝ մի մրցաշար, որում Ռոջերը անհատական ոսկի մինչև հիմա չի տարել։

                  Ֆեդերերը սպառվու՞մ է։ Այսպիսի հարցադրումները շատ էին թենիսի աշխարհում 2016-ի ամռանը։ Եվ չասեք, թե նման նախադրյալներ չկային։ 2000 թվականից հետո սա առաջին տարին էր, որում Ֆեդերերը տիտղոս չէր նվաճելու։ Ճիշտ է, նա Ցինցինատիի Մասթերսի գործող չեմպիոնն է, բայց Մեծ սաղավարտի մրցաշարերում չի հաղթում արդեն 2012-ից։ Այո՛, երբեմն հասնում է եզրափակիչ, բայց մեկը մյուսի հետևից պարտվում է իր կարիերայի լավագույն տարիներում գտնվող Նովակ Ջոկովիչին։

                  Վեց ամիս։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է անում Ֆեդերերը։ Այս ընթացքում մի օր նա Մալյորկայում այցելում է իր գլխավոր մրցակցի ու ընկերոջ՝ Ռաֆայել Նադալի նորաբաց ակադեմիան։ Ամիսներ հետո Ռոջերը ասելու էր այն տողերը, որը դիպչելու էր թենիսի բոլոր սիրահարների սրտերին․

                  «Ես չեմ կարծում, որ մեզնից մեկը կարող էր մտածել, որ մենք կարող ենք խաղալ Ավստրալիայի եզրափակիչում, երբ տեսանք միմյանց քո ակադեմիայում 4-5 ամիս առաջ։ Ու հիմա մենք կանգնած ենք այստեղ։ Ես ուրախ եմ, ես ուրախ կլինեի անգամ․․․»

                  Շարունակությունը քիչ անց։ Իսկապես թենիսը կարոտում էր երկու լավագույններին։ Թե՛ Նադալը, թե՛ Ֆեդերերը ապաքինվում էին վնասվածքներից։ Նրանց վերադարձը Ավստրալիայում իսկապես գրքերում գրվելու շարքից է։ Ինչպե՞ս կարող են այդքան խնդիրներից հետո նրանք այդպես խաղալ։ Ֆեդերերը եզրափակչի ճանապարհին հաղթել էր այնպիսի թենիսիստների, ինչպիսիք են Ստեն Վավրինկան, Կեյ Նիշիկորին։ Երկուսին էլ հինգ սեթում։

                  Նադալի ճանապարհին բավական է հիշել Գրիգոր Դիմիտրովի հետ խելահեղ կիսաեզրափակիչը, որը հաղթելուց հետո իսպանացին ուժասպառ ընկավ կորտում՝ հասկանալով, թե ինչ նվաճման է հասել։

                  Ֆեդերերի ու Նադալի միջև այդ խելահեղ եզրափակիչը տևեց մոտ 3 ու կես ժամ։ Նախորդ անգամ Մելբուրն պարկի գլխավոր կորտում նրանք հանդիպել էին 2009-ին։ Նադալը հաղթել էր։ Այդ խաղից հետո Ֆեդերերի արցունքները հիշում են բոլորը։ Այս անգամ «Ռոդ Լեյվեր» արենայում հաղթողը լինելու էր շվեյցարացի հանճարը, ում խաղով հերթական անգամ հիանալու էր անձամբ Ռոդ Լեյվերը՝ իր անվան ստադիոնում վայելելով իր սիրելի թենիսիստի խաղը։ Ֆեդերերը հաղթեց, բայց հետխաղյա ելույթում ասաց․ (շարունակելով վերևում թողած միտքը)․

                  «Ես ուրախ եմ քո համար, ես ուրախ կլինեի անգամ, եթե պարտվեի այսօր։ Քո վերադարձը կատարյալ էր»։

                  Ռոդ Լեյվերը իր անվան կորտում Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի հետ AO-2017-ի եզրափակիչից հետո

                  Համեստ Ռոջերը չէր ուզում բարձրաձայնել, բայց այդ երեկո, եթե կար մեկը, ում վերադարձը կատարյալ էր, դա հենց ինքը Ռոջերն էր։ Վեց ամիս չխաղալուց ու համաշխարհային դասակարգման աղյուսակում այդքան նահանջելուց հետո (Ֆեդերերը 17-րդն էր մրցաշարի սկզբում) ոչ ոք չէր սպասում նրա հաղթանակին։

                  Այս հաղթանակը ազդարարեց նաև Ռոջերի առաջին հաղթանակը Մեծ սաղավարտի մրցաշարերում գրեթե 5 տարվա դադարից հետո։ Ու նա այդ պահին 36 տարեկան էր։ Համաձայնեք, քիչ չէ։ Ֆեդերերի ապշեցուցիչ վերադարձը շարունակվեց Դուբայում, Ինդիան Ուելսում, Մայամիում, Հալլեում: Նա հաղթեց այս մրցաշարերում։ Ու հասանք այն մրցաշարին, որում հանճարն «ընկել էր» անցած տարի՝ Ուիմբլդոն։

                  Ֆեդերերի կատարյալ վերադարձը չէր լինի այդքան կատարյալ, եթե նա Լոնդոնում չհաղթեր Մեծ սաղավարտի 19-րդ մրցաշարն ու 8-րդ Ուիմբլդոնը։ Նախորդ 7 դեպքերում նա այսպիսի կատարյալ հաղթանակ չէր ունեցել։ Ողջ մրցաշարի ընթացքում նա ոչ մի սեթ չպարտվեց՝ ՈՉ ՄԻ ՍԵԹ։ Եզրափակչում Ֆեդերերը հաղթեց Չիլիչին։ Խաղից հետո նա արտասվում էր ճիշտ այնպես, ինչպես դա անում էր հեռավոր 2003-ին Ուիմլբլդոնում առաջին անգամ հաղթելուց հետո կամ էլ 2017-ին Մելբուրնում իր մեծագույն մրցակցին՝ Ռաֆա Նադալին հաղթելուց հետո։

                  Այս անգամ, Ֆեդերերի խոսքով, իր արտասվելու պատճառն այլ էր։ Շվեյցարացու խաղին ներկա էին նրա 4 երեխաները։ Ռոջերը խաղից հետո նստած է, նայում է տրիբունայի այն հատվածին, որտեղ նստած են ծնողները, կինը, երեխաները։ Նա սրբիչը դնում է աչքերին ու սկսում արտասվել։ Հետո Ֆեդերերը բացատրելու էր, թե ինչն էր այդչափ էմոցիոնալ լինելու պատճառը։ Ֆեդերերի խոսքով՝ երբ նա փոքր էր, երազում էր այն մասին, որ հաղթեր Ուիմբլդոնում ու այդ ժամանակ ստադիոնում լինեին իր ծնողները։ Սակայն նրա մտահորիզոնը այդքան խորը չէր գնացել ու չէր գիտակցել, որ կարող է գալ մի պահ, երբ դու հաղթես Ուիմբլդոնում, ու դա տեսնեն նաև քո երեխաները։ Ահա, թե ինչու Ֆեդերերը, տեսնելով երեխաներին, չի կարողանում զսպել արցունքները։ Տեսանյութը՝ ստորև։

                  Ֆեդերերը մեծագույն չեմպիոն է, դրանում ոչ մի կասկած չկա։ Նրա վերադարձը 2016-ի բարդագույն մրցաշրջանից հետո ամենաանիրականների շարքից է, որ եղավ թենիսի աշխարհում վերջին տարիներին։ Ռոջերը հաղթեց նաև 2018-ին Ավստրալիայում ու հիասքանչ մրցաշրջան անցկացրեց նաև 2019-ին։

                  Հիմա նա չի խաղացել գրեթե մեկ տարի, սցենարը բավականին նման է։ Այսօր հայտնի դարձավ, որ Ֆեդերերը վերադառնալու է Դոհայում կայանալիք մրցաշարին մարտի սկզբին։ Ու չնայած բազմաթիվ կասկածներին՝ պետք չէ բացառել, որ նա մեկ այլ պատմական քամբեք կանի, քանի որ Ռոջերը մեծագույն չեմպիոն է․․․

                  Ահա, թե ինչպես ընկած հանճարը կանգնեց նորից ու նորից․․․

                  Շարքի նախորդ հոդվածները․

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Նիկի Լաուդա 

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Կրիշտիանու Ռոնալդու․ արտասվող պատանին, ով հաղթելու էր կարիերայի գլխավոր տիտղոսը

                  Արամ Սահակյան

                   

                  Թեգեր: ռոջեր-ֆեդերեր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ջոկովիչը հավասարվեց Ֆեդերերին և Նադալին՝ Grand Slam-ում նվաճած տիտղոսների քանակով

                  11.07.21

                  Ֆեդերերը դիմել է Շվեյցարիայի հավաքականին՝ Եվրո-ից դուրս մնալուց հետո

                  03.07.21
                  ROGER FEDERER (SUI)

TENNIS - THE CHAMPIONSHIPS -WIMBLEDON - ALL ENGLAND LAWN TENNIS AND CROQUET CLUB - ATP - WTA - ITF - WIMBLEDON - SW19 - LONDON - GRE
AT  BRITAIN - 2019 


© TENNIS PHOTO NETWORK

                  Ֆեդերերը Ուիմբլդոնի կենտրոնական կորտից լուսանկար է հրապարակել

                  23.06.21

                  Պաշտոնական. Ֆեդերերը դուրս եկավ Roland Garros-ից

                  06.06.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Իռլանդիայի երրորդ լիգայի ակումբը ռեկորդային գումար է վաստակել անգլիական ակումբների միջև տրանսֆերից

                  12:45 / 08.06.25

                  Ֆրանկը որոշում է կայացրել և հայտնել է այն Բրենտֆորդի ղեկավարությանը

                  12:30 / 08.06.25

                  Լա Լիգայում գոլեր խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում․ Ալ-Խելաիֆի

                  12:08 / 08.06.25

                  Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

                  11:44 / 08.06.25

                  Կիմը հնարավոր է տեղափոխվի մեկ այլ գրանդ ակումբ

                  11:11 / 08.06.25

                  Ֆլիկը ցանկանում է փորձառու ֆուտբոլիստին տեսնել Բարսելոնայում

                  10:48 / 08.06.25

                  Նեյմարի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

                  10:18 / 08.06.25

                  🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

                  00:41 / 08.06.25

                  Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

                  00:18 / 08.06.25

                  Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

                  23:41 / 07.06.25

                  Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

                  23:08 / 07.06.25

                  Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

                  22:44 / 07.06.25

                  Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

                  22:08 / 07.06.25

                  🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

                  21:54 / 07.06.25

                  Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

                  21:18 / 07.06.25

                  Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

                  21:07 / 07.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ

                  Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

                  21:05 / 07.06.25

                  Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

                  20:41 / 07.06.25

                  Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

                  20:15 / 07.06.25

                  Աիտ-Նուրին բուժզննում է անցել անգլիական գրանդի համար

                  20:08 / 07.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Իռլանդիայի երրորդ լիգայի ակումբը ռեկորդային գումար է վաստակել անգլիական ակումբների միջև տրանսֆերից

                  12:45 / 08.06.25

                  Կարդալ ավելին

                  Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

                  11:44 / 08.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.