Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը կորտ կվերադառնա Դոհայի մրցաշարում։ Այս մասին շվեյցարացի թենիսիստը հայտնել է SRF ռադիոկայանի հետ զրույցում։
Մրցաշարը սկսվում է մարտի 8-ից։
39-ամյա շվեյցարացին չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի 2020 թվականի Australian Open-ից հետո, որը կայացել էր անցած տարվա հունվարին։
Նախորդ տարի Ֆեդերերը ծնկի երկու վիրահատության էր ենթարկվել։