Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որակազրկվել է 2 խաղով, տեղեկացնում է Calciomercato-ն:
Այսպիսով, նա բաց կթողնի «Բենևենտոյի» և «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումները: Բացի այդ, նա 20.000 եվրո տուգանք կվճարի:
Հիշեցնենք, որ «Ուդինեզեի» դեմ խաղում Կոնտեն վիճաբանել էր խաղի մրցավար Ֆաբիո Մարեսկայի հետ:
Հավելենք, որ «Բենևենտոյի» դեմ «Ինտերը» կմրցի հունվարի 30-ին, իսկ «Ֆիորենտինայի» դեմ ՝ փետրվարի 5-ին: