Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրեդրիկ Յունբերգը կիսվել է ակումբում աշխատելու օրերին ստացած տպավորություններով.
«Սա մեծ փորձ էր: Ինձ համար մեծ պատիվ էր այս հիանալի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելը: Իհարկե, շատ հաճելի է լսել, երբ մարդիկ ասում են, որ դու լավ աշխատանք ես կատարել, և դա ասում են խաղացողներ և հարազատ մարդիկ, որոնք գնահատում են քեզ: Հաճելի է, երբ ասում են, որ մենք խաղի մեջ առաջընթաց ենք ապրել: Հնարավոր է՝ հիմա խոսելը սխալ է, բայց ես, հավանաբար, մի փոքր հպարտ եմ: Կարևորն այնն է, որ հիմա գլխավոր մարզչի հետ կապված հստակություն կա:
Մենք շատ ժամանակ չունեինք, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեցին կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք գուցե իրենցը չէին: Ես չափազանց շնորհակալ եմ և կարծում եմ, որ միասին մենք արեցինք հնարավոր ամեն ինչ և մինչև վերջ տվեցինք հնարավորը: Աջակցությունը, որը ես և թիմը ստացանք, հրաշալի էր: Հատուկ զգացողություն է երկրպագուների կատարած էմոցիոնալ երգերը լսելը:
Սա իմ իմացած «Արսենալն» է: Ես շատ, շատ հպարտ էի տղաների կողքին լինելու համար», — ասել է Յունբերգը: