Իսպանիական Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում։
Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ՝ ամենասպասված դիմակայությանն ընդառաջ.
- Թիմերը 72-ական անգամ հաղթել են միմյանց Իսպանիայի առաջնությունում
- Մեսսին վերջին 3 Կլասիկոներում անընդմեջ ո՛չ գոլ է խփել, ո՛չ փոխանցում կատարել: Եթե չորրորդում ևս լռի, անձնական հակառեկորդ կսահմանի
- «Ռեալը» Պրիմերայի 6 խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել «Բարսային»: Սա վատագույն ցուցանիշն է 2011 թ.-ից ի վեր. այն ժամանակ «Ռեալը» 7 խաղ անընդմեջ չէր հաղթել
- Այս Կլասիկոն Ռամոսի համար կդառնա 43-րդը կարիերայում. դիմակայության պատմության լավագույն նվաճումը
- Մեսսին այս ցուցանիշով արդեն հավասարվել է Չավիին (42)
- Զիդանն արդեն 4 խաղ չի պարտվել «Կամպ Նոուում» (երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի): Եթե այսօր էլ չպարտվի, կգերազանցի «Ռեալի» մարզիչների ռեկորդը