Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայանում է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նոա»–«Ուրարտու» հանդիպումը (1-1):
Առաջին խաղակեսի 9-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մակսիմ Մայրովիչը, ով երկար ժամանակ բացակայում էր «Նոայի» կազմից: Մայրովիչը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի որակավորման փուլում:
«Ուրարտուի» կազմում հանդիպման հաշիվը 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց Եվգենի Կոբզարը:
Խաղի գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի այս որոշումը բավական մեծ դժգոհություն առաջացրեց «Նոայի» ֆուտբոլիստների շրջանում:
Ուղիղ եթերն՝ այստեղ