Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն ձմռանը կարող է հեռանալ ակումբից:
The Athletic-ի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ ֆրանսիացին ԵՎՐՈ-2020-ից առաջ ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ և բաց է առաջարկների համար:
Առայժմ ոչ մի ակումբի կողմից հետաքրքրվածության մասին խոսք չկա: