«Ինտերի» ղեկավարությունը որոշում է կայացրել վաճառել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Այս մասին հաղորդում է fourfourtwo-ը:
Միլանյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանին բաց թողնել հունվարին, տրանսֆերային պատուհանը բացվելուն պես:
Հաղորդվում է, որ այս ընթացքում «Միլանը», «Լացիոն», «Ռոման» ու «Յուվենտուսը» հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին: