Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ՀՊԼ «Շիրակ»-«Արարատ» խաղի ավարտից հետո գյումրեցի երկրպագուները ֆայեր են վառել։ Թիմերն այդ ժամանակ արդեն դաշտում չեն եղել։ Որոշում է կայացվել ՀՖՖ կարգապահական և
էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Շիրակ ՖԱ»-ին
տուգանել 50000 ՀՀ դրամի չափով։
Նույն հանդիպմանը՝ խաղավարտից անմիջապես
հետո, «Արարատ» թիմի երկրպագուները ևս ֆայեր են վառել։ Նշվում է, որ ֆուտբոլիստները, գնդակ
մատակարարող երեխաները, երկրպագուները դեռ դաշտում են եղել։ Որոշում է կայացվել վերոնշյալ հոդվածի նշված կետի համաձայն՝ երևանյան ակումբին ևս տուգանել 50000 ՀՀ դրամի չափով։
Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ։