ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կկայանան ըստ նախապես հաստատված խաղացանկի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Միաժամանակ տեղեկանում ենք, որ ՀՀ Առաջին խմբի 9-րդ մրցափուլի «Լեռնային Արցախ» — «Ուրարտու-2» հանդիպումը հետաձգվել է։
Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։
