Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականն այսօր Լեհաստանում կընդունի Վրաստանի ընտրանուն։
Հաստատվել են մրցող թիմերի խաղային հանդերձանքի գույները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր մարզահագուստով, իսկ Վրաստանը ՝ սպիտակ:
Հանդիպումը կմեկնարկի այսօր ՝ 20:00-ին և կցուցադրվի Արմենիա TV-ով: