ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լարված հարաբերություններ ունի ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ: Գերմանացի մասնագետը գոհ չէ թիմի տրանսֆերային քաղաքականությունից: Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
Հաղորդվում է, որ Տիագո Մոտան կարող է գլխավորել ՊՍԺ-ն:
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում Տուխելը կարող է հեռացվել աշխատանքից: 47-ամյա ամսանգետին փոխարինելու հավակնորդների թվում էին Մասիմիլիանո Ալեգրին և Մաուրիսիո Պոչետինոն, սակայն ակումբի ղեկավարությունը լրջորեն քննարկում է ակումբի նախկին կիսապաշտպան Տիագո Մոտայի թեկնածությունը:
Իտալացի մասնագետը 2019-ին գլխավորել է Փարիզի երիտասարդական թիմի, այնուհետեւ գլխավորել է իտալական «Ջենովան»:
























































