«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, Եվրոպա լիգայի «Բաշակշեհիր Իստամբուլի» դեմ արտագնա հանդիպումից առաջ, խոսել է Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակի մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Նա պատրաստ է այս հանդիպմանը, բայց չեմ կարծում, որ Մխիթարյանը ամբողջական հանդիպում կանցկացնի: Պետք է շատ զգույշ լինել, քանի որ նման վնասվածքները կրկնվելու հատկություն ունեն»:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 21:45-ին: