VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղում հաշիվն արդեն բացվել է:
Խաղի 8-րդ րոպեին Նարեկ Ասլանյանը` տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գրավեց «Ալաշկերտի» դարպասն ու առաջ մղեց կապանյան թիմին գավաթային խաղում:
Ի դեպ, սա Ասլանյանի առաջին գոլն էր «Գանձասար-Կապանի» կազմում:
Հիշեցնենք` երեկ` նախախաղային մարզման ժամանակ, Ասլանյանը տպավոիչ գոլով էր աչքի ընկել: