«Ռենի» դարպասապահ Էդուար Մենդիին մի քայլ է բաժանում «Չելսիից»:
Հաղորդվում է, որ կողմերը արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան: Նշվում է, որ արդեն այսօր պաշտոնապես կհայտարարվի 28-ամյա խաղացողի տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի լոնդոնցիների հետ: Մենդին «Չելսիի» համար 25 մլն եվրո կարժենա՝ չհաշված հնարավոր բոնուսները: