Լոնդոնի «Չելսին» 5-ամյա պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիական «Ռենի» դարպասապահ Էդուար Մենդիի հետ:
Այս պահին բանակցությունները եզրափակիչ փուլում են: Ֆրանսիական ակումբը տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 26 մլն եվրո, իսկ «Չելսին» առաջարկում է 20 մլն եվրո:
Նախկինում հաղորդվում էր, որ «կապույտները» ցանկանում են ձեռք բերել «Այաքսի» դարպասապահ Օնանայի կամ ՊՍԺ-ի դարպասապահ Արեոլայի տրանսֆերը:
28-ամյա Մենդին Ֆրանսիայի նախորդ առաջնությունում անցկացրած 24 խաղից 9-ում դարպասն անառիկ է պահել: