«Յուվենտուսի» ձախ պաշտպան Լուկա Պելեգրինին վարձավճարով կտեղափոխվի «Ջենոա»:
Goal.com-ի հաղորդմամբ, օրեցօր հզորացող «Ջենոան» պաշտպանին կվարձակալի մեկ տարով: Ըստ աղբյուրի, տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:
Պելեգրինին «Ռոմայի» սան է: «Յուվե» է տեղափոխվել նախորդ ամռանը՝ 22 մլն եվրոյի դիմաց, իսկ անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Կալյարիի» կազմում, որի կազմում անցկացրած 24 խաղում կատարել է 6 գոլային փոխանցում: