UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կարող է հաջորդ տարի վերսկսել կարիերան:
Այս մասին հայտարարել է ինսայդեր Արիել Հելվանին՝ UFC-ի նախագահ Դանա Ուայթին հղում անելով:
Այս տեղեկությունը հաստատեց Մաքգրեգորի մենեջեր Օուդի Ատարը` հավելելով, որ մարտիկը բանակցություններ է վարում առաջիկա մարտերի վերաբերյալ:
Վերջին մենամարտում Քոնորը UFC 246 մրցաշարում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Դոնալդ Սերոնեին: