UFC-264-ի շրջանակում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պարտություն կրեց ամերիկացի Դասթին Պորյեից: Իռլանդացին կոտրեց ոտքը, մարտը դադարեցվեց, իսկ հաղթանակը շնորհվեց ամերիկացուն:
Մենամարտից առաջ իռլանդացին անպատվել է Պորյեի կնոջը՝ անվանելով անհավատարիմ անբարո: Նաև նշել է, որ Պորյեի կինն իրեն նամակներ է գրել ու հրավիրել գիշերային ակումբ:
Մենամարտի ավարտից հետո, երբ իռլանդացուն բժշկական օգնություն էին ցույց տալիս, Պորյեի կինը մոտեցել է Քոնորին և միջնամատ ցույց տվել: