Հարձակվող Մարիո Մանջուկիչը մոտ է «Ֆեներբահչե» տեղափոխությանը։ Թուրքական ակումբը գերազանցել է «Լոկոմոտիվի» առաջարկն ու պատրաստ է խորվաթ հարձակվողին տարեկան 3,5 մլն եվրո վճարել։ Այս մասին հայտնում է թուրք լրագրող Էքրեմ Քոնուրը։
Մանջուկիչն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նրա վերջին թիմը եղել է Քաթարի «Ալ-Դուհաիլը»։
Ըստ Championat.com-ի՝ «Լոկոմոտիվը» Մանջուկիչին տարեկան 2,7 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։