«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը առաջիկայում կդառնա «Ռոմայի» խաղացող: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ կողմերը նախնական համաձայնության են եկել: Գործարքը կկազմի 25 միլիոն եվրո՝ 3 միլիոն մեկ տարվա վարձակալության համար, 15 միլիոն ՝ հետագա մարման համար, եւ ևս 7 միլիոն ՝ որպես բոնուս:
Հռոմեական ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է հնգամյա պայմանագիր՝ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով: