Daily Express-ի հաղորդմամբ, Կումանը «Բարսելոնայի» ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել «Լիվերպուլի» եգիպտացի առաջատար Մուհամեդ Սալահի տրանսֆերը:
Դրական պատասխան ստանալու համար «կապտանռնագույնները» պատրաստվում են շահավետ առաջարկ անել «Լիվերին»: Հիշեցնենք, որ ըստ ասեկոսեների, մի քանի խաղացող առաջիկայում կհեռանա «Բարսայից», որտեղից էլ կգոյանա համապատասխան գումարը:
Սալահը «Լիվերպուլում» է 2017 թ-ից: Այս ընթացքում «Լիվերպուլի» հետ եգիպտացին նվաճել է ՉԼ-ի գավաթը, ԱՊԼ-ի հաղթողի կոչումը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչումը: ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում անցկացրած 34 խաղում Սալահը դարձել է 19 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
Սալահը Եգիպտոսի հավաքական է հրավիրվում 2011 թ-ից: