Իտալական «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը չի ցանկանում լքել ակումբը, ինչը զայրացրել է նեապոլյան ակումբի ղեկավարությանը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ռոման» և «Յուվենտուսը» հետաքրքրված էին Միլիկի ծառայություններով, սակայն, լեհ հարձակվողը չի ցանկացել փոխել ակումբային գրանցումը: Միլիկի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը մտադիր է մնալ Նեապոլում:
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը չի մտնում ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ:
«Նապոլիի» ղեկավարությունը ուզում է ազատվել լեհ հարձակվողից և նրա դիմաց 20 միլիոն եվրո է պահանջում:
Հավելենք, որ Միլիկի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականի ամառ: