«Յուվենտուսի» եւ «Շտուտգարտի» նախկին պաշտպան Քրիստիան Մոլինարոն պայմանագիր է ստորագրել «Վենեցիայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:
Մոլինարոն առավել հայտնի է «Յուվենտուսի» կազմում իր ելույթներով, բայց խաղացել է նաև «Շտուտգարտում», «Պարմայում», «Տորինոյում», «Ֆրոզինոնեում», «Սիենայում» և «Սալերնիտանայում»:
Bentornato Cristian!
Il Venezia FC comunica che in data odierna il difensore Cristian Molinaro ha sottoscritto un accordo con il club arancioneroverde fino al 30 giugno 2021 con opzione di rinnovo fino al 30 giugno 2022.
👉🏻 https://t.co/xnbtbfKoMU#ArancioNeroVerde
🟠⚫️🟢 pic.twitter.com/MkG5jJLfTT— Venezia FC (@VeneziaFC_IT) September 7, 2020
























































