Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին։
ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել 7 նորեկների մասնակցությամբ։ Այս հավաքին առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել Դավիդ Յուրչենկոն («Շախտյոր» Կարագանդա), Սոլոմոն Իմե Ուդոն («Շիրակ»), Արթուր Գրիգորյանը («Փյունիկ»), Խորեն Բայրամյանը («Ռոստով»), Արշակ Կորյանը («Խիմկի»), Վահան Բիչախչյանը («Ժիլինա») և Վբեյմար Անգուլոն («Գանձասար-Կապան»)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում պայքարը կսկսի սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով։ Սեպտեմբերի 8-ին էլ մեր ընտրանին Երևանում հյուրընկալելու է Էստոնիայի հավաքականին։