Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի «Սևիլյայում»: Այս մասին տեղեկացնում են ակումբների պաշտոնական կայքերը:
Նշվում է, որ «Սևիլյան» 10,5 միլիոն եվրո կվճարի Ռակիտիչի համար, որից 9 միլիոնը ՝ բոնուսների տեսքով:
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Սևիլյայի» հետ գործելու է մինչև 2022 թվականը:
🚨 LATEST NEWS | Agreement with Sevilla for the transfer of @IvanRakitic
— FC Barcelona (@FCBarcelona) September 1, 2020
Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը 6 մրցաշրջան է անցկացրել կատալոնական ակումբում ՝ նվաճելով 13 տիտղոս:
Հավելենք, որ Ռակիտիչը 2011-2014 թվականներին արդեն հանդես է եկել «Սևիլյայում»:
























































