«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում:
Անգլիական թիմը ծրագրում է 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թ-ի ամռանը:
Անգլիական գրանդը ունի նաև այլընտրանքային տարբերակ: Քաղաքաբնակները կարող են ձեռք բերել Բենֆիկայի պաշտպան Ռուբեն Դիաշին: