Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականի ճամբարում:
Ինչպես հաղորդում է AS-ը՝ բուժզննումը 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշել է ծնկի կապանների աննշան վնասվածք: Սպասվում է, որ ապաքինման համար Խամեսից մոտ 3 շաբաթ կպահանջվի:
Ամենայն հավանականությամբ, վնասվածքի պատճառով Խամեսը չի օգնի «Ռեալին» Պրիմերայում՝ «Ռեալ Սոսյեդադի» (նոյեմբերի 23) և «Ալավեսի» (նոյեմբերի 30) դեմ խաղերը, ինչպես նաև նոյեմբերի 26-ին ՉԼ խմբային փուլում ՊՍԺ-ի հետ խաղը: Հարցականի տակ է մնում նրա մասնակցությունն «Էսպանյոլի» (դեկտեմբերի 7) և «Բրյուգեի» (դեկտեմբերի 11) հատ խաղերին:
«Ռեալի» կազմում Խամեսը վերջին անգամ խաղադաշտ դուրս է եկել հոկտեմբերի 22-ին: Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացին Պրիմերայի 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 1-ական գոլի ու փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայում նրա ակտիվում 2 խաղ է: