«ՌԲ Լայպցիգի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի դարպասապահ Իվոն Մվոգոն վարձավճարով տեղափոխվել է ՊՍՎ: Պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականի ամառ, հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Մվոգոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Յանգ Բոյսում» և 2017-ին տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»։ Դարպասապահը գերմանական թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում: 26-ամյա Մվոգոն երկու հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի հավաքականի կազմում:

























































