Sky Sports-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է իր թիմ հրավիրել «ԱԶ Ալկմարի» հարձակվող Քելվին Սթենգսին:
21-ամյա հարձակվողը 2019 թ-ի նոյեմբերից է հանդես գալիս Նիդերլանդների հավաքականում, որը գլխավորում էր Կումանը:
Նիդերլանդների ավարտված առաջնությունում Սթենգսն անցկացրած 25 խաղում դարձել է 5 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ֆւոտբոլիստի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո:
























































