Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը դժվարությամբ մոտենում է ավարտին: Պետք է ծափահարել ՈՒԵՖԱ-ին, որ այս ծանր իրավիճակում, այնուամենայնիվ, մրցաշրջանն ավարտին հասցնելու տարբերակ գտավ:
ՊՍԺ-ն իր պատմության ընթացքում առաջին անգամ հայտնվել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում, իսկ Մյունխենի «Բավարիան» այս մրցաշարում թրծված ակումբ է: 21-րդ դարում «Բավարիան» 4 անգամ հայտնվել է եզրափակչում, որից հաղթել է երկուսում: 2009/10, 2011/12 մրցաշրջաններում բավարական ակումբը պարտվել է, իսկ 2000/01 և 2012/13 մրցաշրջաններում տիրացել է պատվավոր գավաթին:
Ֆրանսիական թիմը 1995/96 մրցաշարում հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթ մրցաշարում, իսկ 2001-ին հաղթել է Ինտերտոտոյի խաղարկությունում:
Պատասխանատու խաղում թիմերը դաշտ դուրս կգան հետևյաl կազմերով.
ՊՍԺ. 1. Նավաս, 2. Տիագու Սիլվա, 3. Կիմպեմբե, 4. Կերեր, 5. Մարկինյոս, 7. Մբապե, 8. Պարեդես, 10. Նեյմար, 11. Դի Մարիա, 14. Բերնատ, 21. Հերերա
«Բավարիա». 1. Նոյեր, 5. Ալկանտարա, 9. Լևանդովսկի, 17. Բոատենգ, 18. Գորեցկա, 19. Դևիս, 22. Գնաբրի, 25. Մյուլլեր, 27. Ալաբա, 29. Կոման, 32. Կիմիխ
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: