Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր խաղի մասին։
«Երբեք ինձ վրա չեմ կասկածել։ Կարծում եմ ՝ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն եմ։ Քննադատել դարպասապահին, երբ նա գոլ է բաց թողնում, հեշտ է։ Վերջին հինգ խաղերում անառիկ պահեցի դարպասը։ Սա ոչ միայն իմ վաստակն է, այլ ամբողջ թիմի։
Մադրիդյան մամուլն իսկապես ավելի պահանջկոտ է, ամեն օր նրանք պետք է լրացնեն 10-ական թերթ՝ պատմելով միայն «Ռեալի» մասին։ Բայց ես փորձում եմ չկարդալ և չլսել, թե ինչ են գրում իմ մասին», — Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման, որոնցից հինգում դարպասն անառիկ է պահել։