Երևանի «Փյունիկը» և ռուսական «Սոչին» արդեն պաշտոնապես հայտարարել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի տեղափոխության մասին:
Transfermarkt.com կայքում արդեն խմբագրվել է Վարդանյանի պրոֆիլը և ավելացվել է նաև «Սոչի» տեղափոխության արժեքը: Ըստ այդ կայքի՝ գործարքն արժեցել է 500 հազար եվրո:

21-ամյա ֆուտբոլիստը «Սոչիի» հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից: Կողմերը գործարքի որևէ մանրամասն չէին ներկայացրել: