«Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը, որն ընդգրկված է նաև մյունխենյան ակումբի ղեկավար կազմում, մեկնաբանել է իր թիմի՝ ՉԼ եզրափակիչ դուրս գալը «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-0): Մրցաշարի քառորդ եզրափակչում գերմանական ակումբը 8-2 հաշվով ջախջախել էր «Բարսելոնային» (8-2).
«Թիմը խաղում է հստակ գաղափարներով և գործում է առավելագույն ինքնանվիրումով: Ես հազվադեպ եմ տեսել այնպիսի արագություն, որով «Բավարիան» խաղում էր «Բարսելոնայի» դեմ: Դա շատ տպավորիչ էր: Ֆոտբոլիստները ցանկանում են նվաճել այս տիտղոսը:
Ամբողջ թիմին մոտիվացնում է ավելի լավը դառնալու ցանկությունը: Սա բոլոր մեծագույն թիմերին բնորոշ գիծ է: Նրանց միշտ ամեն ինչ քիչ է, նրանք ցանկանում են շարունակել զարգանալ:
Մենք շատ անգամ ենք տեսել, որ թիմի շուրջ տիրող միջավայրը շատ կարևոր է: Ինձ շարունակում է տպավորել ակումբի աշխատակիցների նվիրվածությունը գործին: Բոլորը ցանկանում են վստահ լինել, որ ակումբը գործում է ամենաբարձր մակարդակում»,- Կանի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի մամուլի քարտուղարությունը: